Վլադիմիր Կազիմիրով. Ցանկալի է Բաքու-Ստեփանակերտ բանակցությունները սկսել որքան հնարավոր է շուտ

Վլադիմիր Կազիմիրով. Ցանկալի է Բաքու-Ստեփանակերտ բանակցությունները սկսել որքան հնարավոր է շուտ PanARMENIAN.Net - «Ղարաբաղում առաջընթացի, այդ թվում օտար տարածքների ազատագրմանը հասնելու միակ շանսը հակամարտության ուժային լուծման տեսիլքի լռիվ բացառումն է` կողմերը պետք է ապահովեն համալիր պայմաններ ռազմական գործողությունների չվերսկսման համար, միջազգային հանրության աջակցությամբ: Այստեղ չի կարելի հույսը դնել միայն կողմերի կամ միայն «արտաքին հովանավորության» վրա: Առանձին-առանձին անհուսալի է, եւ մեկը, եւ մյուսը` անհրաժեշտ է ջանքերի միացում»,-գտնում է 1992-1994 թթ. Լեռնային Ղարաբաղի գծով Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը: Նրա խոսքերով, կողմերը բազմիցս են պարտավորվել լուծել հակամարտությունը խաղաղ միջոցներով: «Ինչը՞ կխանգարի նրանց հաստատել դա ռազմական գործողություններ չվերսկսելու մասին համաձայնագրով: Չէ որ խոսքը գնում է ոչ թե նոր պարտավորության, այլ նախկինների հաստատման մասին: Իհարկե, վերջիններս ստանձնված են միջազգային կազմակերպությունների առջեւ, ոչ թե հակառակորդ կողմի, սակայն էությունը դրանից չի փոխվում: Հարկավոր է պայմաններ ստեղծել կարգավորման մեջ առաջին էական տեղաշարժին հասնելու համար, խաչ քաշել պատերազմելու վերջին տարիների կոչերի վրա»,-ասել է ռուս դիվանագետը:



Կազիմիրովը համոզված է, որ կողմերը կարող են համաձայնագիր կնքել առ այն, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: «Բաքվի համար դյուրին չէ նման շրջադարձ կատարելը, սակայն դրանում ոչ ոք մեղավոր չէ: Նման համաձայնագրից խուսափելը կբացահայտեր արդեն իսկ ստանձնած պարտավորությունների հանդեպ պետության մոտեցման ողջ անլրջությունը: Որպեսզի փաստաթուղթը վերացական չլինի, իսկ կողմերը չկարողանան հրաժարվել նրանից կամ տապալել նրա կատարումը, հարկավոր են ԱՄԿ-ի ԱԽ-ի երաշխիքները կամ առնվազն ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների երաշխիքները: Ցանկալի է Բաքու-Ստեփանակերտ բանակցությունները սկսել որքան հնարավոր է շուտ, մինչ խաղաղ կարգավորման մասին համաձայնագրի կնքումը, որպեսզի հետո չձգձգվի զորքերի դուրս բերումը: Դուրս մղելով ԼՂ-ին Երեւանի հետ իր խորհրդակցություններից, Բաքուն միայն բարդեցնում է իր համար Ստեփանակերտի հետ բանակցություններ սկսելու հարցը: Առավել եւս որ դա հնարավոր չէ փոխարինել «ԼՂ երկու համայնքների միջեւ» շփումներով»,-գրում է Կազիմիրովը «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի «Կա՞ արդյոք ելք Ղարաբաղի փակուղուց» հոդվածում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---