Չինաստանի ույղուրներին արգելել են երեխաներին մահմեդական անուններ տալ25 ապրիլի 2017 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Չինաստանի Սինցզյան-Ույղուրի ինքնավար շրջանի իշխանություններն անվանացանկ են կազմել՝ ներառելով այն անունները, որոնք չի կարելի տալ նորածիններին: Արգելքի տակ են հայտնվել հիմնականում մահմեդական կրոնի հետ կապված անունները՝ Իսլամ, Ղուրան, Սադդամ, Մեքքա, գրում է Ինտերֆաքսը բրիտանական The Guardian-ի վրա հղումով: Այդպիսի անուններով նորածինները կզրկվեն պետական առողջապահական և կրթական համակարգերից օգտվելու հնարավորությունից: Ինչպես հայտարարել է Human Rights Watch կազմակերպության չինական բաժնի տնօրեն Սոֆի Ռիչարդսոնը, նման միջոցները դավանանքի և արտահայտման ազատության իրավունքի «աղաղակող խախտում են»: Ավելի վաղ այդ շրջանի իշխանությունները պայքար էին սկսել կրոնական ծայրահեղականության դեմ՝ արգելելով, մասնավորապես, հիջաբ կրել կանանց, իսկ տղամարդկանց՝ «ոչ տիպիկ մորուքներ»: Սինցզյանում է ապրում երկրի մոտ 23-միլիոնանոց մահմեդական համայնքի մոտ կեսը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |