Ռ.Սաֆրաստյան. 106-րդ բանաձեւի քննարկումները մենք կարող ենք դիտարկել որպես հայ ժողովրդի հաղթանակ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը կրկին հիշեցրեց աշխարհին «հայկական գործոնի» մասին, ինչը դրական արդյունք է: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, դոկտոր Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, տվյալ դեպքում հայերի շահերը համընկան ԱՄՆ-ի շահերի հետ: «Բանաձեւի հեղինակները գործել են, ելնելով ԱՄՆ-ի շահերից` որպես մի տերության, որը պաշտպանում է մարդու իրավունքները: Ջորջ Բուշի վարչակազմը տարբեր քաղաքական կատեգորիաներով է առաջնորդվում եւ հենց այդ պատճառով բանաձեւի ընդունման գործընթացը կասեցվեց: Սակայն բանաձեւի ընդունումը Պալատի Արտաքին գործերի կոմիտեում ցույց տվեց, որ ապագա քվեարկությունը կարող է հաջող լինել հայերի համար: Այդ տեսակետից 106-րդ բանաձեւի քննարկումները մենք կարող ենք դիտարկել որպես հայ ժողովրդի հաղթանակ»,-ասել է Սաֆրաստյանը:



Ինչ վերաբերում է սենատորներ Ռոբերտ Բերդի եւ Գորդոն Սմիթի առաջարկած թիվ 358 բանաձեւին ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ բարեկամության եւ համագործակցության կարեւորության մասին, ապա արեւելագիտության ինստիտուտի տնօրենը գտնում է, որ ԱՄՆ-ում կան քաղաքական գործիչներ, որոնք իրոք ռազմավարական գործընկեր են համարում Թուրքիային: «Հենց նրանք էլ նախաձեռնել են այդ բանաձեւը: Սակայն ԱՄՆ նախագահի վարչակազմում եւ պետդեպարտամենտում ոչ բոլորն են ընկալում Թուրքիային որպես դաշնակից»,-ասել է Ռուբեն Սաֆրաստյանը:



Հիշեցնենք, որ Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը հոկտեմբերի 10-ին ընդունվեց Արտաքին գործերի կոմիտեի կողմից 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Բանաձեւը Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել Կալիֆորնիայից ընտրված կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից 2007 թվականի հունվարի 30-ին:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---