Սիրիայի հյուսիսում քրդերի և թուրքական բանակի միջև մարտեր են

Սիրիայի հյուսիսում քրդերի և թուրքական բանակի միջև մարտեր են

PanARMENIAN.Net - Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին կանտոնում բախումներ են ընթանում քուրդ աշխարհազորայինների և թուրքական բանակի միջև:

Ապրիլի 25-ին թուրքական բանակը հրետակոծել է քրդերի դիրքերը: Թուրքքերը համարում են, որ վերջիններս կապված են Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատանքային կուսակցության (ՔԱԿ) հետ:

Թուրքերը գրոհել են քրդերի դիրքերը Ռակո բնակավայրի Ֆիրֆիկե գյուղի մոտ: Բախումներից տուժածների մասին դեռևս տվյալներ չկան, մարտերը շարունակվում են, հայտնում է ՌԻԱ Նովոստին քրդական Firat գործակալության վրա հղումով:

Ապրիլի 25-ին Թուրքիան նաև ավիահարված է հասցրել քրդերի դիրքերին Ղազաչոխի մոտ, որը նույնպես Սիրիայի տարածքում է գտնվում և Իրաքի հյուսիսում գտնվող Շենգալի շրջանում: Սիրիայի տարածքին ավիահարվածի հետևանքով սպանվել է քրդական YPG աշխարհազորի 20 մարտիկ, 18-ը վիրավորվել է:

YPG-ն ԱՄՆ ավիացիայի հետ համատեղ գրոհում է սիրիական Ռաքքան և Տաբկան, որոնք ԻՊ հսկողության տակ են:

Իրաքում 5 քուրդ աշխարհազորային է սպանվել, 9-ը՝ վիրավորվել: Ավելի ուշ պարզվել է, որ ավիահարված զոհ են դարձել սովորաբար ոչ թե ՔԱԿ ջոկատները, այլ Քրդստանի ժողովրդավարական կուսակցության մարտիկները, որի հետ Թուրքիան դաշնակցային հարաբերություններ ունի:

Քրդերը վերահսկում են Սիրիայի հյուսիս-արևելքում և հյուսիս-արևմուտքում գտնվող տարածքները, որտեղ պայքարում են ահաբեկչական խմբավորումների դեմ: Վերջին շաբաթներին ջոկատները հարձակում են սկսել Ռաքքայի ուղղությամբ: Քրդերին սատարում են ամերիկյան ռազմական խորհրդականներ, ԱՄՆ-ն նաև զենք ու զրահատախենիկա է տրամադրում քրդերին:

Քրդական 2 անկլավի միացմանը Սիրիայի հյուսիսում խանգարում է Թուրքիայի զինվորականները և Սիրիայի ազատ բանակի ջոկատները, որոնք 2016-ի օգոստոսից «Եփրատի վահանը» գործողություն են իրականացնում Սիրիայի հյուսիսում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---