Շախմատի հայ վետերանները 3-րդ անընդմեջ հաղթանակն են տարել ԱԱ-ում27 ապրիլի 2017 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Հունաստանում ընթացող շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնության 3-րդ տուրում Հայաստանի մրցակիցն էր առաջնությունում ամենաբարձր գործակից ունեցող Անգլիայի առաջին հավաքականը: Մրցախաղում Հայաստանի վետերան շախմատիստները 3-1 հաշվով առավելության են հասել մրցակցի նկատմամբ. առաջին խաղատախտակի վրա Ռաֆայել Վահանյանը ուժի դիրքերից հաշտություն է կնքել Նայջել Շորտի հետ, 2-րդ խաղատախտակի վրա Ջոն Նանի նկատմամբ հաղթանակ է տոնել Արտաշես Մինասյանը, 3-րդ խաղատախտակի վրա հանդես եկող Կարեն Մովսիսյանն իր պարտիան ավարտել է ոչ ոքի արդյունքով, իսկ Սերգեյ Գալդունցն ուժեղ է գտնվել Կիտ Արկելից և հաղթական վերջակետ դրել մրցախաղում: 3-րդ տուրից հետո 2 հավաքական՝ Հայաստանը և Ռուսաստանը, վաստակել են 6-ական թիմային միավոր և գլխավորում են աղյուսակը, տեղեկացնում է ՀՀ շախմատային ֆեդերացիան: Ապրիլի 27-ին կայանալիք 4-րդ տուրում մեր մրցակիցն է լինելու Ռուսաստանի ընտրանին: Շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությանը մասնակցում է 22 թիմ, 9 տուր խաղացվի: Մեկնարկային տուրում մեր հավաքականը 3.5:0.5 հաշվով հաղթել էր մրցաշարի տանտերերին: Երկրորդ տուրում հավաքականը 4:0 չոր հաշվով առավելության են հասել գերմանական VSG 1880 Offenbach թիմի նկատմամբ: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱՄՆ դեսպանը Շուշի է այցելել Մինչ օրս նման այց տեղի չէր ունեցել Ավինյան․ «Վեոլիա ջրի» հետ պայմանագիրը կվերանայվի՝ ամեն բակում չենք կարող կոյուղու հարցով զբաղվել Ավինյանն անդրադարձել է առատ տեղումների արդյունքում քաղաքում առաջացած որոշակի խնդիրներին Սիմոնյան. Ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, իմ հայտարարությունների տերն եմ «Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, նոր բան չեմ ասել, տեղին եմ ասել և նույն բաները պատրաստ եմ այսօր և մշտապես ասել»,–հավելել է նա Մետրոն ավելի շուտ կսկսի աշխատանքը և ավելի ուշ կավարտի Գրաֆիկի փոփոխությունը կլինի մայիսի ն13–ից |