Քրդերը մոտենում են սիրիական Տաբկայի կենտրոնին27 ապրիլի 2017 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի ժողովրդավարական ուժերը (SDF), որոնց հիմքում քուրդ աշխարհազորայինների ջոկատներն են, շարունակում են սիրիական Տաբկա քաղաքի գրոհը: 2 օրում նրանք ռազմավարական նշանակության 2 կարևոր կետ են գրավել: Սպանվել է ԻՊ 20 գրոհային, ևս 10 գրոհային գերեվարվել է: Քուրդ աշխարհազորայինները հսկողություն են հաստատել Ալ Վահաբ թաղամասում, որը ամենակարևորնեից է քաղաքում: Բացի այդ, քրդերը գրավել են քաղաքի հյուսիս-արևմուտքում գտնվող ռադիոկայանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին քրդական Firat գործակալության վրա հղումով: Քրդերը ոչնչացրել են ԻՊ մի քանի ավտոմեքենա և 1 տանկ: Քրդական ջոկատներին աջակցում են միջազգային կոալիցիայի ինքնաթիռները՝ 2 օրում նրանք 6 հարված են հասցրել գրոհայինների դիրքերին Տաբկայում: Սիրիայի ժողովրդավարական ուժերը (SDF) կազմված են քրդական ջոկատներից, ինչպես նաև տեղի արաբական ցեղերից: Գործողությունն իրականացվում է ԱՄՆ ավիացիայի և հատուկ նշանակության ուժերի աջակցությամբ: Իր հերթին դա բողոքների պատճառ հանդիսացավ պաշտոնական Դամասկոսի կողմից, որը շեշտում է, որ ամերիկացիները գործում են առանց Սիրիայի իշխանությունների հետ համաձայնեցման և նրանց ներկայությունը Սիրիայում ներխուժում է: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բիզնես գաղափարներ` պատանիներից․ 6-րդ Fastex Meetup-ը կայացել է Fastex Meetup հանդիպումների շարքը շարունակական է Երևանում քամուց շինությունների տանիքներ, թիթեղյա ծածկեր են վնասվել, կոտրվել են ծառեր Փրկարարներն իրականացրել են կոտրված ծառերի մասնատման, թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը Այդ մասին ասել է Ալեն Սիմոնյանը |