ՎիվաՍել-ՄՏՍ. վեբ հոսթինգի ծառայություն` IPv6 տարբերակի հիման վրա28 ապրիլի 2017 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը հերթական կարևոր քայլն է կատարել համացանցի հետ կապված ծառայություններն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ: Ընկերությունն իր վեբ հոսթինգի ծառայություններից օգտվողներին այդ ծառայություններն այսուհետ նաև տրամադրում է ինտերնետային արձանագրության նոր` IPv6 տարբերակի հիման վրա: Վեբ հոսթինգի ծառայությունը կազմակերպություններին և անհատներին թույլ է տալիս կայքը կամ կայքէջը հասանելի դարձնել համացանցում՝ տեղակայելով դրանք սերվերների վրա: Ինտերնետ արձանագրության IPv6 տարբերակի հիման վրա գործող կայքերը կշարունակեն աշխատել նաև IPv4 արձանագրություններով: Տվյալների փոխանակման ծավալների շարունակական աճը հաշվի առնելով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձգտում է առավել մեծ հնարավորություններ ընձեռել վեբ հոսթինգի ծառայություններից օգտվող իր՝ կորպորատիվ և անհատ բաժանորդներին՝ հաշվի առնելով այն, որ 1981-ից գործող IPv4 արձանագրության հասցեներն արդեն սպառվածեն և IPv6 տարբերակի հիման վրա գործելը խթանում է տվյալների փոխանցման բոլոր ծառայություններից օգտվող բաժանորդների քանակի փաստացի աճը՝ առանց սահմանափակման: Վեբ հոսթինգի ծառայությունից բացի՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը նաև առաջարկում է ամպային (cloud) լուծումներ, ինչպես նաև դոմենների գրանցում՝ .AM և .հայ տիրույթներում: «ՎիվաՍել-ՄՏՍ-ը ոչ միայն ձայնային և 3G/4G ցանցերում տվյալների փոխանցման ծառայություններ մատուցող առաջատար ընկերություն է, այլև հեռահաղորդակցության ոլորտում համալիր լուծումների առաջատար: Վեբ հոսթինգի, դոմենների գրանցման և ամպային ծառայություններ, բջջային հավելվածներ, բջջային և առցանցվճարումներ, ինչպես նաև՝ IP հեռուստատեսության ու հեռախոսակապի, և ֆիքսված ինտերնետի ծառայություններ. առաջ ենք շարժվում բոլոր այս ուղղություններով և նոր անակնկալները դեռ առջևում են», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |