Մոսկվա-Բանգկոկ չվերթի արտակարգ վայրէջքից տուժածների թվում հայ կա

Մոսկվա-Բանգկոկ չվերթի արտակարգ վայրէջքից տուժածների թվում հայ կա

PanARMENIAN.Net - Ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռը, որը Ռուսաստանից ուղևորվում էր Թաիլանդ, արտակարգ վայրէջք է կատարել Բանգկոկում: Վայրէջքից առաջ օդանավը հայտնվել էր օդային փոսում, ինչի հետևանքով ավելի քան 20 ուղևոր տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:

Մոսկվա-Բանգկոկ չվերթի արտակարգ վայրէջքից տուժածների թվում նաև հայազգի ուղևոր կա: Տուժածների հրապարակված ցուցակում կա 1982թ. ծնված Տատյանա Ավետիսյանի անունը: Այդ տեղեկատվությունը հաստատել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, հայտնում է Aysor.am-ը:

«Այժմ պարզում ենք նրա քաղաքացիությունը», - նշել է Տիգրան Բալայանը:

Ըստ ավիաընկերության տվայլների, տուժել է 25 մարդ, 14-ը մնում է հիվանդանոցներում, 11-ին արդեն դուրս են գրել: Վնասվածքները հիմնականում կոտրվածքներ են: Ըստ հայտնի տեղեկությունների, տուժել են այն ուղևորները, որոնք ամրացված չեն եղել ամրագոտիներով, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ինքնաթիռը հայտնվել է կարճաժամկետ ուժեղ տուրբուլենտության գոտում: Արտակարգ պատահարը տեղի է ունեցել վայրէջքից 40 րոպե առաջ: Ըստ ավիաընկերության, այդ երևույթի հիմնական առանձնահատկությունն այն է, որ այն առաջանում է ոչ թե ամպերում, այլ պարզ երկնքի պայմաններում և ռադիոտեղորոշիչը չի կարող որսալ նրա մոտեցումը: Նման պայմաններում, անձնակազմը չի կարող նախապես զգուշացնել ուղևորներին, որ անհրաժեշտ է զբաղեցնել իրենց տեղերը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---