Պատմաճարտարապետական 8 նմուշ վերադարձվել է Լոռու մարզ

Պատմաճարտարապետական 8 նմուշ վերադարձվել է Լոռու մարզ

PanARMENIAN.Net - Երևան Ժամանակավոր տեղափոխված մշակութային արժեքներն օրերս վերադարձվել են Լոռու մարզ:

2012-ի սեպտեմբերին Հայաստանի պատմության թանգարանում «Քարերը ժողովելու ժամանակը» խորագրով ցուցահանդեսում ցուցադրելու նպատակով, Լոռու մարզից պատմաճարտարապետական ութ նմուշ տեղափոխվել էր մայրաքաղաք:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի հանձնարարությամբ ՊՄՊ Լոռու մարզային ծառայությունն աջակցել է այդ արժեքները հետ վերադարձնելու աշխատանքներին։ Բոլոր ութ մշակութային արժեքն էլ այժմ գտնվում են իրենց հիմնական տեղերում. Ձիակերպ տապանաքար (16-17-րդ դդ., գ. Լոռի Բերդ), Խաչքար (11-13-րդ դդ., գ. Վարդաբլուր), Խաչքարի բեկոր (13-րդ դ., գ. Դեբեդ), Եկեղեցու մանրակերտ (13-րդ դ., գ. Դսեղ), Բարձրաքանդակ Հիսուսի պատկերով (13-րդ դ., գ. Դսեղ), Խաչքարի բեկոր (14-15-րդ դդ., գ. Դսեղ), Խաչքար (13-րդ դ., գ. Ծաղկաշատ), Խաչքար (11-րդ դ., գ. Ծաղկաշատ):

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---