Ֆանտաստիկ համ` նոր ձևով

Ֆանտաստիկ համ` նոր ձևով

PanARMENIAN.Net - Ֆանտան՝ մրգային համով գազավորված զովացուցիչ ըմպելիքը, արդեն լիովին նոր տեսք ունի, որը մշակվել է՝ Ֆանտայի մրգային, ուրախ և վառ բնույթն արտացոլելու համար:

1955-ին ստեղծված ու ամբողջ աշխարհում սիրված և հայտնի ըմպելիքի նորացված տեսքը համադրում է նոր տարբերանշանն ու յուրահատուկ պարուրաձև շիշը:

Ֆանտայի այս նոր ինքնատիպ շիշը, որի նախագիծը մշակվել է երկու տարի շարունակ, առաջինն է ոլորտում և փոխարինում է ավանդական, սիմետրիկ նմուշները հեղափոխական պարուրաձև տարբերակով: Նոր շիշը հասանելի է 500 մլ, 1 լ և 1.5 լ տարողությամբ և արդեն վաճառվում է Երևանի և հանրապետության այլ խանութներում:

«Այս տարին շատ կարևոր է Ֆանտայի և ամբողջ աշխարհում այս զովացուցիչի սիրահարների համար, ովքեր այսուհետ կկարողանան վայելել իրենց սիրելի ըմպելիքն արդեն միանգամայն նոր և թարմացնող տեսքով: Մեզ համար շատ կարևոր է մեր տեսականին «Կոկա-Կոլա Ընկերության» փոփոխություններին համահունչ պահելը` բնականաբար չմոռանալով հայ սպառողի նախասիրությունները: Կարծում ենք՝ այս նոր տեսքը, որն ամբողջությամբ արտացոլում է Ֆանտայի վառ բնույթը, հատկապես կհամապատասխանի դինամիկ ու ակտիվ հայ երտասարդների ճաշակին և կսիրվի իրենց կողմից»,- ասել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեքը:

«Ֆանտաստիկ» տրամադրություն տարածելու և նոր արտադրանքի մեկնարկը երկրպագուների հետ տոնելու համար՝ «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերությունը մայիսին Երևանի ամենամարդաշատ վայրերում անցորդներին կբաժանի այս մրգային զովացուցիչը՝ նոր ինքնատիպ շշով:

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերությունը «Կոկա-Կոլա Հելլենիկ» խմբի հայաստանյան մասնաճյուղն է: Մեր երկրում այն գործում է 1996-ից՝ լինելով «Կոկա-Կոլա» Ընկերության զովացուցիչների միակ լիազորված շշալցնողը: Ընկերության տեսականին ներառում է «Կոկա-Կոլա», «Կոկա-Կոլա Զերո», «Ֆանտա», «Սպրայտ», «Բոնակուա», «Բըրն», «Փաուրեիդ», նաև «Նեսթի», «Դոբրի», «Ռիչ» և «Շվեփս» ըմպելիքները:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---