Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության արծաթե, իսկ կանանց թիմը` բրոնզե մրցանակակիր 7 նոյեմբերի 2007 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը դարձել է Հերակլիոն քաղաքում կայացած շախմատի Եվրոպայի թիմային առաջնության արծաթե մրցանակակիր: Կանանց հավաքականը զբաղեցրել է 3-րդ տեղը: Երեքշաբթի վերջին, 9-րդ փուլում հաղթելով Իսրայելի շախմատիստներին, Հայաստանի տղամարդկանց հավաքականը 14,5 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը: Եվրոպայի չեմպիոն դարձավ Ռուսաստանի հավաքականը, որը 9 փուլի արդյունքում հավաքեց 17,5 միավոր, իսկ բրոնզե մեդալները հասան Իսրայելի հավաքականին (13,5 միավոր): Հայաստանի տղամարդկանց հավաքականում խաղում էին Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Սմբատ Լպուտյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Կարեն Ասրյանը (նրանք բոլորը երկրի ազգային հավաքականի այն կազմում էին, որը հաղթանակեց 2006 թվականին Թուրինում կայացած Համաշխարհային շախմատի օլիմպիադայում): Կանանց առաջնությունում Հայաստան-Վրաստան եւ Լեհաստան-Ռումինիա դիմակայությունն ավարտվեց ոչ ոքի, որի արդյունքում Հայաստանի եւ Լեհաստանի հավաքականները հավաքեցին հավասար միավորներ` 14-ական միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով «արծաթը» հասավ լեհ շախմատիստուհիներին, իսկ Հայաստանի հավաքականը զբաղեցրեց երրորդ տեղը: Մայրցամաքի ուժեղագույն թիմի կոչումը նվաճեց Ռուսաստանի կանանց հավաքականը, որը 9 փուլում հավաքեց 16 միավոր: Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի կանանց հավաքականը ներկայացնում էին Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Նելլի Աղինյանը, Լիանա Աղաբեկյանը, Սիրանուշ Անդրեասյանը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |