Դատարանի որոշմամբ Johnson & Johnson-ը $110 մլն կվճարի քաղցկեղով հիվանդացած կնոջը 5 մայիսի 2017 - 11:46 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Միսսուրիի նահանգի Սենտ Լուիսի դատարանը պարտավորեցրել է Johnson & Johnson ընկերությանն ավելի քան $110 մլն վճարել Վիրջինիայի բնակչուհուն, որը հայտարարել է, որ տասնամյակներ շարունակ օգտվելով ցանափոշու հիման վրա ստեղծված J&J հիգիենայի միջոցներից, հիվանդացել է ձվարանների քաղցկեղով: Այս դատավճիռն ամենախիստն է ընկերության դեմ անբավարար իրազեկման մեղադրանքով ներկայացված 2.400 հայցերից, գրում է ՌԲԿ-ն Reuters-ի վրա հղումով: Հայցերից շատերը Սենտ Լուիսում են հարուցվել, որտեղ ընկերությունն արդեն 3 դատ է տանուլ տվել, իսկ տուգանային պարտավորությունները կազմել են $197 մլն: J&J-ի և ցանափոշի արտադրող Imerys Talc ընկերության դեմ վերջին հայցը շահել է Վիրջինիայի բնակչուհի Լուիս Սլեմպը: Նա քիմիաթերապիայի բուժում է անցնում, քանի որ 2012-ին ախտորոշված քաղցկեղը կրկնվել է և խոցել է նրա լյարդը: Սլեմպը հայտարարել է, որ քաղցկեղով է հիվանդացել, 40 տարի շարունակ օգտվելով ցանափոշի պարունակող ընկերության հետևյալ ապրանքներից՝ J&J's Baby Powder (մանկական ցանափոշի) և Shower to Shower Powder (լոգանքի գել): Դատարանի որոշմամբ կնոջը $5.4 կվճարվի որպես փոխհատուցում և $105 մլն որպես տուգանք ընկերության համար, ընդ որում, ատենակալները համարել են, որ մեղքի 99 տոկոսը բաժին է ընկնում J&J ընկերությանը, իսկ ցանափոշու արտադրողը կվճարի միայն 50.000 դոլար: Ընկերությունը հայտարարել է, որ ցավակցում է կնոջը, սակայն մտադիր է բողոքարկել դատավճիռը: 2016-ի փետրվարին ԱՄՆ Միսսուրի նահանգի դատարանը պարտավորեցրել է կոսմետիկ և հիգիենիկ պարագաներ արտադրող Johnson & Johnson ընկերությանը $70 մլն վճարել կնոջը, որի մոտ կորպորացիայի արտադրանքից օգտվելու հետևանքով ձվարանների քաղցկեղ է ախտորոշվել: Ատենակալների ժյուրին հավանություն է տվել Կալիֆորնիայի բնակիչ Դեբորա Ջանեքինիին փոխհատուցում վճարելու վերաբերյալ հայցին, որի մոտ 2012-ին քաղցկեղ է ախտորոշվել: Փետրվարին դատարանը պարտավորեցրել էր ընկերությանը $72 մլն տուգանք և փոխհատուցում վճարել Ալաբամայի բնակչուհի Ժակլին Ֆոքսի ընտանիքին, որը վախճանվել էր ձվարանների քաղցկեղից և 35 տարի շարունակ օգտվել է Johnson & Johnson-ի մանկական ցանափոշուց: Johnson & Johnson-ը հիմնվել է 1886-ին և կոսմետիկ ու սանիտարահիգիենիկ ապրանքների խոշորագույն արտադրողներից մեկն է: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |