Վերաթողարկված Nokia 3310-ի առաքումները մեկնարկել են 6 մայիսի 2017 - 10:17 AMT PanARMENIAN.Net - Վերաթողարկված լեգենդար Nokia 3310-ի առաքումները մեկնարկել են: Այդ մասին հայտնել է Nokia Mobile-ի պաշտոնական աքաունթը Twitter-ում: Իրական մանրածախ վաճառքի կոնկրետ ժամկետներ դեռ չեն հաղորդվում, սակայն, հավանաբար, դա շուտով կլինի, գրում է Ferra.ru-ն: Լեգենդար Nokia 3310-ի վերաթողարկված տարբերակը HMD Global ընկերությունը ներկայացրել էր փետրվարին Բարսելոնայում կայացած MWC 2017 ցուցահանդեսում: Նոր Nokia 3310-ը ունի 2 2.4-դյույմանոց էկրան, 2 մեգապիքսել հզորությամբ տեսախցիկ, սլոթ հիշողության microSD քարտի համար: Ակտիվ օգտագործման ռեժիմում հեռախոսը կարող է աշխատել մոտ 22 ժամ մեկ լիցքավորմամբ, սպասողական ռեժիմով՝ մոտ 1 ամիս: Հեռախոսը վաճառքի կհանվի 2017-ի երկրորդ կիսամյակում և կարժենա 49 եվրո: Nokia 3310-ի նոր տարբերակի արտաքին տեսքը փոխվել է: Հեռախոսն ավելի փոքր է դարձել և բարակ: Նոր մոդելը տարբեր գույներով է թողարկվելու՝ մոխրագույն, մուգ կապույտ, դեղին և կարմիր: Օրիգինալ Nokia 3310-ի վաճառքը սկսվել էր 2001-ին: Ընդհանուր առմամբ վաճառվել է այդ մոդելի 126 մլն հեռախոս: 2016-ի մայիսին Nokia-ն հայտնեց ֆիննական HMD Global-ի հետ ռազմավարական արտոնագրային համաձայնագիր կնքելու մասին մտավոր սեփականության և բրենդի գծով, որի շրջանակում ընկերությունը կկարողանա նոր սերնդի հեռախոսներ և պլանշետներ արտադրել Nokia ապրանքանիշով: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |