ՆԱՏՕ-ն կոչ է անում Վրաստանին զուսպ լինել եւ գործել օրենքի շրջանակներում

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ին անհանգստացնում են վերջին իրադարձությունները Վրաստանում, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը: «Արտակարգ դրության հայտարարումը եւ մի շարք ԶԼՄ-ների հեռարձակման դադարեցումը Վրաստանում, ում հետ ՆԱՏՕ-ն ինտենսիվ երկխոսություն է իրականացնում, հատուկ անհագստության տեղիք են տալիս եւ չեն համապատասխանում եվրաատլանտյան արժեքներին: Ես Կովկասի հարցով ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ռոբերտ Սիմոնսին հանձնարարել եմ Վրաստանի արտգործնախարարին տեղեկացնել, որ Դաշինքը գտնում է, որ բոլոր կողմերը պետք է զուսպ լինեն, խուսափեն բռնություններից եւ գործեն օրենքի շրջանակներում»,- ընդգծվում է հայտարարության մեջ, հաղորդում է ՆԱՏՕ-ի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---