«Երկիր ծիրանին» փորձել է ուղիղ եթեր դուրս գալ Անիից. Եթերը խոչընդոտվել է

«Երկիր ծիրանին» փորձել է ուղիղ եթեր դուրս գալ Անիից. Եթերը խոչընդոտվել է

PanARMENIAN.Net - «Երկիր ծիրանի» կուսակցությունը մայիսի 6-ին «Ազատագրում ենք Երևանը հանրապետականից, սկսում ենք Երևանից» արշավի ընթացքում այցելել է հայոց Անի և Կարս:

Ինչպես նշվում է կուսակցության հայտարարության մեջ, այցելության միջոցով «Երկիր ծիրանի» կուսակցության Երևանի ավագանու թեկնածուները ցանկանում են ուղերձ հղել ամբողջ հայ ժողովրդին և երևանցիներին` ի ցույց դնելով, որ Հայոց շքեղ մայրաքաղաք Անին անկում ապրելուց հետո դարձավ Հայոց պետականության երկարաժամկետ անկման պատճառ: Անիի կործանման հիմքում ընկած էին` արատավոր բարքերը, դավաճանությունը, ագահությունը, նյութապաշտությունը և եսապաշտությունը:

«Այսօր մեր պետականությունում, ինչպես շուրջ տասը հարյուրամյակ առաջ Անիում, տիրում են արատավոր բարքեր, դավաճանություն, ագահություն, նյութապաշտություն և եսապաշտություն, ինչը տանում է կործանման ներկայիս հայոց պետականությունը: Պատրաստվող տեսաուղերձը ներառելու է համեմատություն` անցյալի և ներկայի դավաճանության միջև: Հավելենք, որ Անիում գտնվելու ընթացքում խոչընդոտվեց «Երկիր ծիրանի» կուսակցության ներկայացուցիչների ինտերնետային ուղիղ եթերը, սակայն հաջողվեց լուսանկարներ և տեսաձայնագրություն իրականացնել Հայոց մայրաքաղաքից, որոնք շուտով կներկայացվեն հանրությանը»,-ասվում է «Երկիր ծիրանի» կուսակցության հաղորդագրության մեջ:

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է ընդամենը երեք քաղաքական ուժ՝ ԵԼՔ դաշինք, «Երկիր ծիրանի» կուսակցություն, Հայաստանի հանրապետական կուսակցություն: «Ծառուկյան» դաշինքը, ՀՅԴ-ն, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը հրաժարվել էին ընտրություններին մասնակցությունից:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---