Մոսկվայում ձերբակալվել են դեռահասներ, որոնց կասկածում են ոչ սլավոնական արտաքինով 25 մարդկանց սպանության մեջ

PanARMENIAN.Net - Մոսկվայում ձերբակալվել են չորս դեռահասներ, որոնց կասկածում են ոչ սլավոնական արտաքինով 25 մարդկանց սպանության մեջ: Դեռեւս ապրիլի 16-ին մայրաքաղաքի միլիցիայի աշխատակիցները ձերբակալել էին երկու 18-ամյա մոսկվացիների: Հետաքննության ընթացքում հինգշաբթի, նոյեմբերի 8-ին, ձերբակալվեցին նրանց երկու 19-ամյա հանցակիցները: Երիտասարդներին կասկածում են նրանում, որ 2006 թվականի հոկտեմբերից մինչեւ 2007 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում, նրանք դանակներով սապնություններ են կատարել: 25 հանցագործությունների թվում, որոնցում միլիցիան կասկածում է պատանիներին` ապրիլի 2-ին Չինաստանի քաղաքացիների սպանությունն է Պանֆիլովի փողոցում: Դանակները հայտնաբերվել են ձերբակալվածների բնակության վայրում: Քննության տվյալներով` որպես կանոն, նրանց զոհ են գնացել ոչ սլավոնական արտաքինով մարդիկ: Կասկածյալները ձերբակալվել են Արթուր Ռինոյի եւ Պավել Սկաչեւսկու հանդեպ հարուցված քրեական գործի հետաքննության շրջանակներում, որոնք մեղադրվում են ծնունդով հայաստանցի Կարեն Աբրահամյանի սպանության համար, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---