Թաներ Աքչամ. Հայոց ցեղասպանության կանխամտածվածությունը շատ հեշտ է ապացուցել

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետի Վաշինգտոնում կայացած մամլո ասուլիսի հաջորդ իսկ օրը փորձագետները մեկնաբանել են Էրդողանի հայտարարությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ: ԱՄՆ դիվանագիտական ծառայության նախկին աշխատակից Էդվարդ Ալեքսանդերի կարծիքով, գոյություն ունեն Հայոց ցեղասպանության հսկայական թվով ապացույցներ եւ բազում հայերի համար որեւէ մեկի, հատկապես թուրքական կառավարության կողմից այդ պատմական փաստի ժխտումը անհեթեթություն է: «Իմ հետազոտությունների աղբյուրներից մեկը գերմանական մամուլն էր: Մեկ այլ աղբյուր էին Հենրի Մորգենթաուի` Առաջին աշխարհամարտի տարիներին Թուրքիայում Ամերիկայի դեսպանի, հեռագրերը: Դրանք փաստաթղթեր են, որ չեն կարող հերքվել: Բացի այդ, ես ուսումնասիրել եմ ականատեսների վկայությունները Մերսբուրգում` Գերմանիայում»,-ընդգծել է Ալեքսանդերը:



Իր հերթին թուրք պատմաբան Թաներ Աքչամը, որը Հայոց ցեղասպանության մասին հետազոտությունների հեղինակ է, որոնց պատճառով ստիպված է եղել արտագաղթել Թուրքիայից, նշել է, որ Թուրքիայի վարչապետն իրավացի չէ, քանի որ առանց դժվարության կարելի է ապացուցել Ցեղասպանության կանխամտածվածությունը: «Վավերագրական աղբյուրներից մեկը 1919-1921թթ. Ստամբուլում կայացած դատավարություններն են: Դրանք մեղադրական ակտեր են, դատավճիռներ, վկաների ցուցմունքներ, որոնք գրի են առնվել այն ժամանակ: Դրանցում բազում ապացույցներ կան, որոնք ապացուցում են հայերի սպանությունները: Այդ փաստաղթերի բնօրինակները չեն գտնվել: Մենք ենթադրում ենք, որ դրանք ոչնչացվել են թուրք ազգայնականների կողմից Ստամբուլի գրավումից հետո: Թուրք պաշտոնյաները վստահում են միայն այն փաստաթղթերին, որոնք կան վարչապետի Ստամբուլի պահոցում: Հիմնվելով վարչապետի արխիվների վրա, ես կարող եմ շատ հեշտ ցույց տալ Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության կանխամտածվածությունը: 2008 թվականին ես մտադիրր եմ գիրք հրապարակել թուրքերեն լեզվով, որտեղ կներկայացնեմ շուրջ 500 փաստաթղթեր վարչապետի ստամբուլյան արխիվից»,-ասել է Աքչամը, գրում է Medill News Service-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---