Քանի մանդատ կստանան Երևանի ավագանի անցած քաղաքական ուժերը. Նախնական տվյալները

Քանի մանդատ կստանան Երևանի ավագանի անցած քաղաքական ուժերը. Նախնական տվյալները

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու նոր կազմում, ըստ մայիսի 14-ին կայացած ընտրությունների նախնական արդյունքների, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացած 71.25% քվեների համապատասխան կունենա 46 մանդատ: Այսպիսով, Երևանի քաղաքապետ է վերընտրվել ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանը:

Ընտրությունների արդյունքում 2-րդ տեղը զբաղեցրած ԵԼՔ դաշինքը կստանա 14, իսկ 3-րդ տեղում հայտնված «Երկիր ծիրանի» կուսակցությունը՝ 5 մանդատ (7.75%):

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների բոլոր 474 տեղամասերի տվյալները:Իշխող Հանրապետական կուսակցությունը հաղթել է 240.036 ձայն կամ 71.25% հավաքելով: ԵԼՔ դաշինքը ստացել է 70731 ձայն կամ քվեների 21%-ը, «Երկիր Ծիրանին»՝ 26109 ձայն կամ ընտրողների քվեների 7.75%-ը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---