Սիրիացի քրդերը չեն մասնակցի Ժնևի բանակցություններին Թուրքիայի դիրքորոշման պատճառով

Սիրիացի քրդերը չեն մասնակցի Ժնևի բանակցություններին Թուրքիայի դիրքորոշման պատճառով

PanARMENIAN.Net - Սիրիացի քրդերը չեն մասնակցի Ժնևի բանակցություններին Թուրքիայի դիրքորոշման պատճառով, սակայն կապ են պաշտպանում Սիրիայի գծով ՄԱԿ հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրայի հետ: Այդ մասին հայտարարել է սիրիացի քրդերի «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) համանախագահ Սալիհ Մուսլիմը:

«ԱՄՆ-ն և ՌԴ-ն հիանալի գիտեն, որ առանց քրդերի Սիրիայում քաղական հանգուցալուծում լինել չի կարող: Այժմ մենք բանակցությունների սեղանի մոտ չենք Թուրքիայի դիրքորոշման պատճառով: Բայց ուժերը, որոնք գիտեն, որ առանց մեզ քաղաքական լուծում չի լինի, ցանկանում են ներառել մեզ այդ գործընթացում, սակայն, Թուրքիային չվանելով»,-հայտարարել է քրդական կուսակցության համանախագահը:

Մուսլիմն ասել է, որ քրդերը չեն առարկում Թուրքիայի մասնակցությանը բանակցություններին:

«Մենք կապ ենք պաշտպանում այն մարդկանց հետ, որոնք կառավարում են Ժնևում ընթացող բանակցությունները, սակայն ոչ մի առաջընթաց բանակցություններին մեր մասնակցության հարցում չկա: Սակայն, ինչպես մենք ասել ենք ժնևյան գործընթացի հենց սկզբից, և կրկնում ենք դա այսօր, առանց մեզ չի կարող Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծում լինել»,-հայտարարել է Մուսլիմը քրդական Firat գործակալությանը տված հարցազրույցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ նրա, թեև քրդերը Ժնևում չեն, բայց տանուլ չեն պարտվի գործընթացում:

Թուրքիան առարկում է PYD և սիրիացի քրդերի մասնակցությանը Աստանայի և Ժնևի բանակցություններին, քանի որ համարում է, որ նրանք սերտորեն կապված են երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---