Վիտալի Նաումկին. Ստեփանակերտի մասնակցությունը ղարաբաղյան գործընթացին անհրաժեշտ է14 նոյեմբերի 2007 - 14:15 AMT PanARMENIAN.Net - Ստեփանակերտի մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին անհրաժեշտ է, հայտարարել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Դարտմուտի կոնֆերանսի համանախագահ, Ռուսաստանի Ռազմավարական եւ քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վիտալի Նաումկինը: «Ես չէի ցանկանա սկսել Մինսկի խմբի քննադատությունից: Մեր ձեւաչափը ոչ մի կերպ չի փոխարինում ՄԽ շրջանակներում ընթացող գործընթացները: Այդ երկու ձեւաչափերը լրացնում են միմյանց` եթե ԵԱՀԿ Մինսկի խումբը գործում է միջպետական դիվանագիտության շրջանակներում, ապա Դարտմուտի կոնֆերանսը ձգտում է երկխոսություն կազմակերպել երկու հակամարտող կողմերի մակարդակով: Բացի այդ, Դարտմուտի կոնֆերանսի ձեւաչափին մասնակցում է Լեռնային Ղարաբաղը, եւ «մենք գտնում ենք, որ առանց Ղարաբաղի մասնակցության ոչինչ չի ստացվի, քանի որ, ի վերջո, դիմակայում են Ադրբեջանն ու Ղարաբաղը»,-հայտարարել է ռուս փորձագետը` նշելով, որ պետությունների մակարդակով կնքված ցանկացած պայմանագիր իրականացնում են այնտեղ բնակվող մարդիկ, եւ եթե դիվանագետների մշակումները չեն արտահայտում մարդկանց իղձերը, դրանք դժվար է իրականացնել: «Պատմությունը շատ դեպքեր գիտի, երբ պայամանագրերը թղթի վրա են մնացել: Նախագահների մակարդակով ընթացող բանակցությունները բավական չեն, կարեւորը` դա ընկալումն է հասարակությունների մակարդակով: Մեր ձեւաչափի նպատակն է հասարակությունների երկխոսությունը, երբ երկու կողմերից մարդիկ հավաքվում են մեկ սեղանի շուրջ եւ աստիճանաբար սովորում են ընկալել հակառակ կողմի տեսակետը»,-հայտարարել է Վիտալի Նաումկինը «Արգումենտի ի ֆակտի վ Արմենիի» թերթին տված հարցազրույցում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել Վիվա-ՄՏՍ. Տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ՝ արդիականացնելու սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքը Սահմանամերձ Գոմքը Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ուշադրության կենտրոնում է 2015-ից |