Չինաստանը Վրաստանում $1 մլրդ կապիտալով բանկ կբացի

Չինաստանը Վրաստանում $1 մլրդ  կապիտալով բանկ կբացի

PanARMENIAN.Net - Պեկինում տեղի է ունեցել Վրաստանի զարգացման համար բանկի հիմնում նախատեսող հռչակագրի ստորագրման պաշտոնական արարողությունը:

Փաստաթուղթը ձևակերպվել է մայիսի 15-ին Պեկինում մեկնարկած «Մեկ գոտի՝ մեկ ուղի» համաժողովի շրջանակում:

Բանկի հիմնական կապիտալը 1 մլրդ դոլար է, իսկ կուտակայինը՝ 300 մլն դոլար: Այդ ֆինանսական կազմակերպության հիմնադիրներն են Չինաստանի խոշորագույն China Energy Company Limited (CEFC) ընկերությունը և Eurasian Invest LLC ընկերությունը:

Վրաստանի կողմից հռչակագիրը ստորագրել է փոխվարչապետ և ֆինանսների նախարար Դմիտրի Կումսիշվիլին:

Ըստ փաստաթղթի, չինական ընկերությունները պարտավորվել են նոր առևտրային բանկ բացել Վրաստանում: Ըստ Կումսիշվիլիի, վերոնշյալ ընկերությունների ներկայացուցիչները դիմել էին Վրաստանի Ազգային բանկ՝ սկսելու համար բոլոր պաշտոնական ընթացակարգերը, գրում է Geomigrant.com-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---