NBC News. Թրամփը պատմել է Լավրովին ինքնաթիռ պայթեցնելու ԻՊ ծրագրերի մասին

NBC News. Թրամփը պատմել է Լավրովին ինքնաթիռ պայթեցնելու ԻՊ ծրագրերի մասին

PanARMENIAN.Net - Ամերիկյան NBC News ընկերությունը պարզել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսակցության մանրամասները: Ըստ աղբյուրի, խոսք է գնացել այն մասին, որ ահաբեկչական «Իսլամական պետությունը» մտադիր է ահաբեկչական գործողություն իրականացնել ինքնաթիռում:

Թրամփի և Լավրովի հանդիպումը տեղի է ունեցել որոշ ժամանակ առաջ Սպիտակ տանը: Ավելի ուշ ԶԼՄ-ները հայտնեցին, թե ԱՄՆ նախագահը դիվանագիտական գաղտնի տեղեկություն է հայտնել Լավրովին ԻՊ մասին:

Ըստ հեռուստաալիքի աղբյուրների, ահաբեկիչները մտադիր են ինքնաթիռպայթեցնելնոութբուքում տեղադրված ռումբի միջոցով: Ըստ որոշ տվյալների, օդանավակայնների ստուգման համակարգերը կարող են «չտեսնել» նմանատիպ պայթուցիկ սարքը զննության ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ NBC News-ի, այդ տեղեկության բացահայտումը կարող է սպառնալիքի տակ դնել ԻՊ շարքերում աշխատող իսրայելցի գործակալի կյանքը, որը գաղտնի սողոսկել է ԻՊ շարքերը և տվյալնել է տրամադրում Վաշինգտոնին գրոհայինների ծրագրերի մասին:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱՄՆ-ն դիտարկում է Եվրոպայից ԱՄՆ ժամանող բոլոր չվերթներում նոութբուքերն արգելելու հնարավորությունը:

Ինքը Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրավունք ուներ կիսվել այդ տեղեկատվությամբ Մոսկվայի հետ: Մինչդեռ Թրամփի կենտրոնակայանում հայտարարել են, որ ԱՄՆ վարչակազմում կան մարդիկ, որոնք սաբոտաժով են զբաղված:

Լավրովը ԱՄՆ էր այցելել մայիսի 9-ի երեկոյան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---