Վրաստանում կարծում են՝ «Մաշան և արջը» մուլտը խանգարում է անգլերենի տարածմանը

Վրաստանում կարծում են՝ «Մաշան և արջը» մուլտը խանգարում է անգլերենի տարածմանը

PanARMENIAN.Net - Ռուսական «Մաշան և արջը» մուլտֆիլմը խանգարում է Վրաստանի երեխաների շրջանում անգլերենի տարածմանը: Այդպիսի կարծիք է հայտնել Վրաստանի կրթության և գիտության նախարար Ալեքսանդր Ջեջելավան:

Կրթության նախարարը ելույթ է ունեցել Թբիլիսիում Քաղաքացիական լուսավորության ուսուցիչների համաժողովում:

«Վերջերս հանդիպել եմ միջազգային մի քանի կազմակերպության ներկայացուցիչների հետ, որոնք նպաստում են օտար լեզուների տարածմանը, և հարցրել եմ, թե ով է նրանց ամենամեծ մրցակիցը: Անգլերեն լեզվի տարածմամբ զբաղվող American councils-ի հիմնական մրցակիցը «Մաշան և արջը» մուլտֆիլմն է»,-հայտարարել է Ջեջելավան:

Ըստ նախարարի, մուլտֆիլմը նախկինի պես վրաստանաբնակ երեխաների ամենասիրած մուլտիֆիլմերի շարքում է: «Այն շատ է պահանջված: Հավանաբար, ունեք երեխաներ և թոռներ և տեսնում եք, որ «Մաշան և արջը» հաղթում է American councils-ին և հաղթում է բարձր մակարդակով»,-ասել է Ջեջելավան, գրում է «Sputnik-Գրուզիան»:

Նախարարն առաջին անգամը չէ անդրադառնում «Մաշան և արջը» մուլտֆիլմին: Ավելի վաղ Ջեջելավան հայտարարել էր, որ Վրաստանի մանկապարտեզները պատշաճ կերպով չեն կատարում իրենց պարտականությունները և «Մաշան և արջը» մուլտֆիլմով են դաստիարակում երեխաներին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---