Յանա Եգորյանը՝ աշխարհի ամենագեղեցիկ մարզիկների 20-յակում

Յանա Եգորյանը՝ աշխարհի ամենագեղեցիկ մարզիկների 20-յակում

PanARMENIAN.Net - Օլիմպիական չեմպիոն, ՌԴ-ն ներկայացնող թրասուսերակիր Յանա Եգորյանն ընդգրկվել է աշխարհի ամենագեղեցիկ մարզիկների 20-յակում ռուսական «Սպորտ էքսպրեսի» վարկածով:

Եգորյանը պարբերականի կազմած վարկանիշի 16-րդ հորիզոնականում է:

Պարբերականը հրապարակել է Եգորյանի լուսանկարը, արված մեքսիկական լողափում: «Օլիմպիադայի կրկնակի չեմպիոն և «Սպորտ էքսպրեսի» վարկածով 2016-ի լավագույն մարզիկ, տպավորիչ աղջիկ բոլոր իմաստներով»,-այսպես է բնութագրում Եգորյանին պարբերականը:

2016-ի դեկտեմբերին Յանա Եգորյանը «տարվա մարզիկ» է ճանաչվել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ազգային մրցանակի «Ռուսաստանի հպարտություն» անվանակարգում:

Թրասուսերակիր Յանա Եգորյանը ոսկե մեդալ է նվաճել Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիադայում ինչպես անհատական մրցաշարում, այնպես էլ թիմային մրցումներում՝ դառնալով կրկնակի օլիմպիական չեմպիոն։

Յանա Եգորյանը ծնվել է 1993-ին Երևանում, իսկ 6 տարեկան հասակում տեղափոխվել է Ռուսաստան: 2015-ի աշխարհի չեմպիոն է, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն (2012, 2014), Եվրոպայի քառակի չեմպիոն (2013, 2014, 2015, 2016), աշխարհի առաջնության կրկնակի մեդալակիր (2013, 2014):2010-ին Սինգապուրում անցկացված պատանեկան օլիմպիական խաղերում նվաճել է 2 օլիմպիական ոսկի՝ դառնալով նման արդյունքի հասած Ռուսաստանը ներկայացնող միակ սուսերամարտիկը: ՌԴ միջազգային կարգի սպորտի վարպետ (2012):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---