Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ն շահագրգռված չէ մասնակցելու մարտական գործողություններին Սիրիայում

Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ն շահագրգռված չէ մասնակցելու մարտական գործողություններին Սիրիայում

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն շահագրգռված չէ մասնակցելու մարտական գործողություններին Սիրիայում: Այդ մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Այդպիսի հարցում չի եղել, ոչ ոք չի ցանկանում, որ ՆԱՏՕ-ն ներքաշվի ռազմական գործողություններին, որոնք ընթանում են Սիրիայում կամ Իրաքում: Մարտական գործողություններին ՆԱՏՕ-ի մասնակցության հարց ընդհանրապես դրված չէ»,-ասել է Ստոլտենբերգը լրագրողներին ԵՄ անդամ երկրների պաշտպանության նախարարների նիստից առաջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ առնվազն 31 խաղաղ բնակիչ է զոհվել սիրիական Դեր Զոր գավառում ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ՌՕՈւ ավիահարվածների արդյունքում: Մայիսի 15-ին հարձակման է ենթարկվել Աբու Քեմալ բնակավայրը Դեր Զորից 140 կմ հեռավորության վրա: Զոհվածների թվում կա 11 երեխա և 6 կին

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---