Թրամփն ու Էրդողանը՝ հայտնի ծաղրանկարչի ստեղծագործության հերոսներ

Թրամփն ու Էրդողանը՝ հայտնի ծաղրանկարչի ստեղծագործության հերոսներ

PanARMENIAN.Net - Բրազիլացի հայտնի ծաղրանկարիչ Կառլոս Լաթուֆի հերթական աշխատանքի հերոսներն այս անգամ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն են:

Պատկերելով մայիսի 16-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած Թրամփ-Էրդողան հանդիպումը՝ Լաթուֆը հերթական անգամ քննադատել ու ծաղրել է Թուրքիայում խոսքի ազատության վիճակը ու ձերբակալված լրագրողների հարցը, գրում է Ermenihaber.am-ը:

Ծաղրանկարում պատկերված են 2 նախագահը՝ շրջապատված լրագրողներով, որտեղ Թրամփն ասում է. «Ատում եմ լրագրողներին», իսկ էրդողանը պատասխանում. «Ինձ նման արա, բանտարկի նրանց»։

Էրդողանի հետ հանդիպմանը Թրամփը նշել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է Սիրիայում բռնության նվազմանը և սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված Թուրքիայի բոլոր ջանքերին։

ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ աջակցում է Անկարային նաև ահաբեկչության դեմ պայքարի հարցում, այդ թվում՝ «Իսլամական պետության» և Քրդական աշխատավոր կուսակցության դեմ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---