Բրեյք դանսի Time for kids ամենամյա միջազգային փառատոնը՝ Երևանում

Բրեյք դանսի Time for kids  ամենամյա միջազգային փառատոնը՝ Երևանում

PanARMENIAN.Net - «Հայաստանի բրեյք դանսի ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հունիսի 23-25-ը նախատեսում է կազմակերպել բրեյք դանսի Time for kids ամենամյա միջազգային փառատոնը: Այս մասին PanARMENAIN.Net-ին տեղեկացրեց «Հայաստանի բրեյք դանսի ասոցիացիա» ՀԿ նախագահ Գարիկ Ալեքսանյանը:

Առաջին անգամ Հայաստանի միասնական հարթակում ելույթ են ունենալու հիփ-հոփ մշակույթի (բրեյք դանս (bboying), գրաֆիտիի (Graffiti), դիջեյինգի (Djing), (MCing) և էքստրեմալ սպորտաձևերի ներկայացուցիչները` պարկուր (Parkour), ֆրիրան ( Freerun), հեծանիվ (BMX), անվաչմուշք (Rollers), ժայռամագլցում (Cliffhanger), գլորասահք (Skateboarding), ցատկացանց (Batut), (Breakletics), սլեքլայն (Slackline), փողոցային բասկետբոլ (Streetball), ավտո-դրիֆտինգ (car drifting), կապոեյրա (Capoeira):

Time for kids փառատոնի շրջանակում Հայաստան կժամանեն աշխարհառչակ Flying Steps խմբի ղեկավար Վարտան Բասիլը և մի շարք այլ հայտնի հյուրեր և մասնակիցներ՝ Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Վրաստանից, Իրանի Իսլամական Հանրապետությունից և Եվրոպական այլ երկրներից։

Փառատոնի անցկացման վայրը և ժամը նախապես կտեղեկացվի:

Վարտան Բասիլըծնվել է Լիբանանում, այնուհետև 1983-ին ընտանիքի հետ միասին տեղափոխվել Բեռլին, որտեղ սկսվել է պարողի նրա կարիերան: Բեռլինի երիտասարդական կենտրոնում, 13 տարեկան հասակում, ընկերների հետ միասին նա սկսել է զբաղվել բրեյքինգով։ Կարճ ժամանակ անց, նրանք սկսում են մասնակցել հիփ-հոփ միջոցառումներին։ 1993-ին KADIR MEMIS (Bboy AMIGO)-ի հետ միասին ստեղծում են FLYING STEPS խումբը։

Շնորհիվ իրենց բեմական և խորեոգրաֆիկ հայացքների՝ նրանք հաղթել են 2005 և 2007 թվականների Red Bull Beat Battle մրցույթները, իսկ 1994 և 2000-ին՝ Battle Of The Year մրցույթը: 2007-ից արդեն կիսվում են իրենց փորձով և հմտություններով սեփական պարային ակադեմիայում, որը գտնվում է Բեռլինում։

Այսօր Վարտան Բասիլը Flying Steps Entertainment-ի գլխավոր տնօրենն է, կազմակերպում է այնպիսի համաշխարհային ճանաչում ունեցող շոուներ, ինչպիսիք են Red Bull Flying Bach-ը և Red Bull Flying Illusion-ը։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---