«Մանկական Նոր ալիքում» ՀՀ-ն կներկայացնի Անահիտ Ադամյանը20 մայիսի 2017 - 15:16 AMT PanARMENIAN.Net - «Մանկական Նոր ալիք–2017» մրցույթում Հայաստանը կներկայացնի հայտնի ռուս երգահան Իգոր Կրուտոյի սան Անահիտ Ադամյանը: Ինչպես նշվում է մրցույթի կայքում, այս տարի մրցութի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 31–ին և հունիսի 1–ին Ղրիմում։ 13–ամյա Անահիտը երգում է 5 տարեկանից։ «Իմ վոկալային ունակությունները նկատել են ծնողներս, տասը տարեկանից պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվում եմ վոկալով։ Երբ պատրաստ լինի իմ առաջին ալբոմը, ես, ամենայն հավանականությամբ, այն կանվանեմ Sunglasses։ Այսօր անչափ երջանիկ եմ, որ մասնակցում եմ «Մանկական Նոր ալիքին»,- խոստովանել է Անահիտը, հայտնում է Նովոստի-Արմենիան։ Նրա խոսքով, նման նախագծերին մասնակցելը մեծ փորձ է տալիս ինչպես կատարողական վարպետության, այնպես էլ շփման ոլորտում։ Ընտրելով մրցութային ծրագրի երգերը` նախընտրել է այն ստեղծագործությունները, որոնք ինքն էլ մեծ հաճույքով ունկնդրում է ընկերների հետ։ Պատանի երգչուհու նվիրական երազանքը համաշխարհային աստղ դառնալն է, այցելել Ամերիկա և նվեր ստանալ մեծ փափուկ արջուկ։ Անահիտը շատ է սիրում երգել, զբոսնել ընկերների հետ, լողանալ ծովում, հանգստանալ Երևանում։ Զբաղվել է մարմնամարզությամբ և մեծ թենիսով։ Կցանկանար երգել Ալեքսանդր Պանայոտովի հետ։ Անահիտի ամենասիրած առարկան անգլերենն է։ «Սիրում եմ երգել անգլերեն։ Ինձ ընդհանրապես դուր է գալիս ուսումնասիրել օտար լեզուներ։ Իսկ օրինակ երկրաչափությունն ինձ համար չափազանց բարդ է, ես դժկամությամբ եմ այցելում երկրաչափության դասերին», – խոստովանեց Ադամյանը։ 13–ամյա Անահիտը 2016-ին Մերի Վարդանյանի հետ զբաղեցրել է երկրորդ տեղը Մալթայում անցկացված «Մանկական Եվրատեսիլ–2016»–ում։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |