Aerosmith-ը երգել է ի աջակցություն Մանչեսթերի (վիդեո) 24 մայիսի 2017 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Aerosmith խմբի առաջատար Սթիվ Թայլերը հրաժեշտի համերգային շրջագայության շրջանակում մայիսի 23-ին Մոսկվայում համերգի ժամանակ աջակցություն է հայտնել բրիտանական Մանչեսթերին, որտեղ ահաբեկչության հետևանքով 22 մարդ է զոհվել, մոտ 120-ը՝ վիրավորվել: Մայիսի 22-ին Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքի «Մանչեսթեր Արենա» (Manchester Arena) մարզադաշտում ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից անմիջապես հետո 2 պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է նվազագույնը 22 մարդ, վիրավորվել՝ մոտ 120-ը: Թայլերը մտորել է այն հարցի շուրջ, թե ինչու են գրոհայիններն իրենց բոլորից վեր դասում: «Եթե ԻՊ-ն կարծում է, որ կարող է գրավել աշխարհը, ապա կարող է միայն երազել դրա մասին»,-ասել է Թայլերը Dream On երգը կատարելուց առաջ, գրում է Lenta.ru-ն: Մեծ Բրիտանիայի կառավարությունը Մանչեսթերում ահաբեկչությունից հետո որոշել է բարձրացնել ահաբեկչական սպառնալիքի մակարդակը մինչև առավելագույն՝ կրիտիկական մակարդակը: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մայիսի 23-ին օրվա ընթացքում երկրորդ արտահերթ խորհրդակցության ժամանակ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՄԲ ոստիկանությունը հայտնել է մահապարտ ահաբեկչի անունը, որն ահաբեկչական ակտ է իրականացրել Մանչեսթեր քաղաքի մարզահամերգային համալիրում: «Կարող ենք հաստատել, որ Մանչեսթերի ահաբեկչության կասկածյալը 22-ամյա Սալման Աբեդին է»,-ասել է ոստիկանության ներկայացուցիչը: Ընթերցեք նաև. Պայթյուն վերջին ակորդի ժամանակ. Ինչ է հայտնի Մանչեսթերի ահաբեկչության մասին, ինչը՝ դեռ ոչ Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |