Հայ-թուրքական հարաբերություններն անհրաժեշտ է ավելի հրապարակային դարձնել

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ չի կարող լինել այն մարդը, ով հետեւում է Թուրքիայի ցուցումներին: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայ Դատ» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը` մեկնաբանելով Երեւանի կողմից փոխզիջումների հնարավորությունը հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանի նախագահական ընտրություններում Հայաստանի առաջին նախագահ Լեուն Տեր-Պետրոսյանի մասնակցության կապակցությամբ: Նրա խոսքերով, Տեր-Պետրոսյանի նախագահությունը ոգեւորությամբ չի ընդունվի Թուրքիայում: «Հայ-թուրքական սահմանը փակվել է հենց նրա իշխանության օրոք: Տեր-Պետրոսյանի իշխանության գալ չգալով Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվի»,- նշել է նա: Սակայն Կիրո Մանոյանը գտնում է, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է ավելի հրապարակային դառնան: Այդ կապակցությամբ, նա նշել է այդ հարցով Հայաստանի խորհրդարանում դեկտեմբերի 19-ին ծրագրված լսումների կարեւորությունը: «Լսումներին հրավիրվելու են հյուրեր Թուրքիայից, այդ թվում ակադեմիական ասպարեզի ներկայացուցիչներ»,- ասել է «Հայ Դատ» գրասենյակի ղեկավարը:



Ինչ վերաբերում է Թուրքիային իրոք անհանգստացնող հարցերին, Մանոյանը մատնանշել է Անկարայի համար գլխացավանք հանդիսացող Մերձավոր Արեւելքի եւ հենց Թուրքիայի սահմանների վերագծման հնարավորությունը: «Պետք չէ գուշակ լինել, որ հասկանաս ապագայում աշխարհի քարտեզներում Քրդստան պետության հայտնվելու անխուսափելիությունը»,- նշել է նա: Կիրո Մանոյանը նաեւ նկատել է, որ Թուրքիայի ԵՄ-ին անդամակցելու հերթական քննարկումների շրջանում, որոնք կայանալու են դեկտեմբերի 14-ին Բրյուսելում, հնարավոր են անկարգություններ, քանի որ հայ համայնքը բողոքի ցույց է նախապատրաստում եւ հնարավոր են բախումներ թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ, հաղորդում է Regnum-ը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---