Երկրպագուները պարզել են Դրոգոնի չափերը «Գահերի խաղի» 7-րդ եթերաշրջանում (վիդեո)

Երկրպագուները պարզել են Դրոգոնի չափերը «Գահերի խաղի» 7-րդ եթերաշրջանում

PanARMENIAN.Net - HBO հեռուստաալիքը հրապարակել է հայտնի «Գահերի խաղը» հեռուստասերիալի վերջին եթերաշրջանի նոր թրեյլերը: Պաշտոնական թրեյլերի կադրում երևում է Դրոգոնը՝ վիշապների մայր Դեյներիսի սիրելի «որդին»:

Համացանցում տեսահոլովակ է հայտնվել, որտեղ հետաքննություն է անցկացվում, թե որքան մեծ է Դրոգոնը՝ Դեյներիսի 3 «որդիներից» մեկը: Նա թռչում է զինվորներով դաշտի վրայով և նրա չափերը իրոք տպավորիչ են: Սակայն, որքան մեծ է նա և արդյոք գերազանցում է Բալերիոնին, որը համարվում է Տարգարիենների տոհմի երբևէ ունեցած վիշապներից ամենամեծը, հայտնի չէ: 6-րդ եթերաշրջանում Դրոգոնի երախը մոտավորապես Տիրիոն Լանիստերի չափերին է հասնում, իսկ այժմ այնտեղ կարող է ինքը Դենին տեղավորվել: Դա նշանակում է, որ վիշապը 1-2 տարում մոտ 25 տոկոսով մեծացել է: Էյգոն Նվաճողը նկարագրվում է որպես բարձրահասակ տղամարդ, իսկ նրա վիշապի՝ Բալերիոնի երախը նրա հասակից շատ ավելի մեծ էր: Հասարակ հաշվարկը ցույց է տալիս, որ կարելի է գալ եզրակացության, որ այն Դրոգոնից 2 անգամ մեծ էր, գրում է Life.ru-ն:

Հիմք ընդունելով վիշապի և Դեյներիսի համամասնությունները՝ երկրպագուները կարծում են, որ Դրոգոնը ընդամենը մի քանի եթերաշրջանում հասել է 32 մ երկարության, իսկ թևերի բացվածքը՝ 44,8 մ: Թվում էր, թե նա հսկայական է, սակայն, եթե համեմատելու լինենք նույն Բալերիոնի հետ մահվան պահին, ապա վերջինիս թևերի բացվածքը հասնում էր 202 ն:

Ստացվում է, որ եթե Դրոգոնը նստեր ժամանակակից ֆուտբոլի դաշտի վրա, նրա թևերը կփակեին դաշտի կեսը: Բալերիոնի թևերը կկարողանային 2 այդպիսի դաշտ ծածկել: Այսինքն նրա չափերը համեմատելի են ուղևորատար ինքնաթիռի կամ ավիակիր նավի հետ, որոնցից ևս 1,5-2 անգամ մեծ կլիներ:

HBO հեռուստաալիքի «Գահերի խաղը» սերիալի վերջին 8-րդ եթերաշրջանը ընդամենը 6 սերիա կունենա: Այդպիսով վերջին եթերաշրջանն ամենակարճը կլինի՝ բոլոր նախորդ եթերաշրջանները 10 սերիայից էին բաղկացած, իսկ 7-րդը՝ 7 էպիզոդից:

«Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---