Խառատյան. Մեր նպատակը երիտասարդներին թատրոն գրավելն է26 մայիսի 2017 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ստեղծագործական կյանքին նվիրված՝ La Boheme բալետի պրեմիերան կկայանա մայիսի 29-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում: «Մեր նպատակը հանդիսատեսին ոչ թե շոկի մեջ գցելն է, այլ ներգրավել երիտասարդներին թատրոն՝ ժամանակակից մոտեցմամբ։ Երիտասարդներին, որ վաղը մեր հանդիսատեսը պետք է դառնան»,- մայիսի 26-ին լրագրողների հետ զրույցում ասել է բալետի բեմադրող-խորեոգրաֆ և սցենարի հեղինակ Ռուդոլֆ Խառատյանը, գրում է A1plus.am-ը։ Նա շնորհակալություն է հայտնել թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանին, որը կարողացել է կարճ ժամանակում դուրս բերել թատրոնն ազգային նեղ սահմանից և մտածողությունից միջազգային ասպարեզ, քանի որ սա այն ներկայացումն է, որով կարելի ներկայանալ աշխարհին։ Ներկայացումը կխաղացվինաև հունիսի 4-ին և 17-ին։ Պրեմիերային ներկա կլինի Շառլ Ազնավուրը, որի հետ, ի դեպ, պրն Խառատյանն անընդհատ կապի մեջ է եղել և համաձայնեցրել բալետի յուրաքանչյուր դրվագ։ La Boheme բալետումներկայացված է Ազնավուրի արվեստի հավերժական և համամարդկային բնութագիրը: Բալետի պրեմիարան ընդգրկված է «Ավրորա» մրցանակաբաշխության պաշտոնական ծրագրում: Բալետի սցենարի հեղինակն ու պարուսույցը Հայաստանի ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանն է: Ազնավուրը մոտ 1000 երգերի հեղինակ է, խաղացել է 60 ֆիլմերում և վաճառել է ավելի քան 100 մլն ձայնասկավառակ: TIME ամսագրի և CNN-ի համատեղ հարցման համաձայն, Ազնավուրը ճանաչվել է 20-րդ դարի լավագույն էստրադային կատարողը: Կարդացեք նաև՝ Շառլ Ազնավուր. Դրվագներ 93-ամյա կենդանի լեգենդի կյանքից Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |