ՉԵՉԵՆ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ԵՆ ՎՐԱՍՏԱՆԻ ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽԵԹԻԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ` ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԹՈՒՐՔԻԱ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Պանկիսի կիրճից դուրս մղված չեչեն գրոհայինները դաշտային հրամանատար Ռուսլան Գելաեւի գլխավորությամբ տեղաշարժվում են Սամցխե-Ջավախեթիի տարածքով` հետագայում Թուրքիա անցնելու համար: Այդ մասին, հաղորդում է «Ա-ինֆո» գործակալությունը` վկայակոչելով հավաստի աղբյուրները: Չեչեն գրոհայիններին այսօր կարելի է հանդիպել Բակուրիանիում, Աբաստումանում, Ախալցխայում, Վարձիայի ձորում: Ախալցխա է ժամանել նաեւ Ռուսլան Գելաեւը, որը հանդիպում է ունեցել տեղի հանցագործ աշխարհի ներկայացուցիչների հետ: Վկայակոչելով այլ աղբյուրներ, «Ա-ինֆո» գործակալությունը տեղեկացնում է, որ չեչեն գրոհայինները կարող է ապաստան գտած լինեն նաեւ Ախալքալաքի եւ Ծալկայի շրջաններն իրարից բաժանող Սամսարի լեռներում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---