Կամո Հովհաննիսյանը՝ Բելառուսի առաջնության խորհրդանշական հավաքականում

Կամո Հովհաննիսյանը՝ Բելառուսի առաջնության խորհրդանշական հավաքականում

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և բելառուսական «Տորպեդո-ԲելԱզ» ակումբի կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանն ընդգրկվել է Բելառուսի առաջնության բարձրագույն լիգայի 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: Խորհրդանշական հավաքականը կազմվել է 10-րդ տուրի հանդիպումների արդյունքների հիման վրա:

«Տորպեդո-ԲելԱզ»-ը հաղթել է «Գոմելին» 1:0 հաշվով: 78 րոպե խաղին մասնակցած Կամո Հովհաննիսյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ և ճանաչվել է խաղի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է football.by-ը:

Հայաստանի հավաքականի անդամ Կամո Հովհաննիսյանը սկսել է զբաղվել ֆուտբոլով 8 տարեկանում, իսկ 10 տարեկանում արդեն տեղափոխվել է Հայաստանի ամենատիտղոսավոր «Փյունիկ» ակումբի դպրոց, որի հետ էլ կապվել է նրա հետագա կարիերան: 2011-ին նա մասնակցեց Չեմպիոնների լիգային: Հովհաննիսյանը Հայաստանի եռակի չեմպիոն է, քառակի գավաթակիր և Հայաստանի սուպերգավաթի կրկնակի տիտղոսակիր: Նա եղել է Հայաստանի պատանեկան, երիտասարդական, իսկ 2012-ից ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---