Ուելդանով-Գալուստյանը դիմել է ՌԴ կառավարությանը՝ խնդրելով աջակցել իր արտահանձնմանը

Ուելդանով-Գալուստյանը դիմել է ՌԴ կառավարությանը՝ խնդրելով աջակցել իր արտահանձնմանը

PanARMENIAN.Net - Բաքվում դատապարտված ՌԴ հայազգի քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանը դիմել է ՌԴ կառավարությանը՝ խնդրելով աջակցել, որ իրեն արդարացնեն կամ արտահանձնեն ՌԴ: Ուելդանով-Գալուստյանի այդ խնդրանքի մասին գրառում է կատարել նրա քույրը՝ Մարիաննա Միրզոյանը:

Ուելդանով-Գալուստյանը նշել է, որ իրեն ձերբակալել են նախապես բեմադրված սցենարով, ինչն ուղեկցվել է հոգեբանական ճնշմամբ, տարբեր խախտումներով:

Ապրիլի 28-ին Բաքվի առանձնապես ծանր գործերով դատարանն 8 տարվա ազատազրկման է դատապարտել ՌԴ հայազգի քաղաքացի Ուելդանով-Գալուստյանին, որը ձերբակալված է թմրանյութերի վաճառքի մեղադրանքով:

Ուելդանով-Գալուստյանը ձերբակալվել է 2016 թվականի հուլիսի 28-ին: Ի պատասխան նրա ընտանիքի բողոքների՝ Ադրբեջանում ՌԴ դեսպանությունն առաջարկել է նրանց ըմբռնումով վերաբերվել երկրում տիրող իրավիճակին ու նշել, որ «հայկական ծագումը բարդացնում է նրա պաշտպանությունը»:

Գալուստյանն ավստրիական Do&Co ընկերության ներկայացուցիչն է, որն զբաղվում էր Բաքվում Formula 1-ի մրցաշարի մասնակիցներին սննդի մատակարարմամբ: Ավելի վաղ՝ 2015 թվականին, նա Բաքու էր այցելել նաև Եվրոպական առաջին խաղերի առիթով, սակայն խնդիրներ չի ունեց: Մարիա Միրզոյանը հայտնել է նաև, որ իր եղբայրը ծնվել է Բաքվում, սակայն ամուսնանալուց հետո կնոջ ազգանունը վերցրած լինելով՝ նախկինում խնդիրներ չի ունեցել այնտեղ։

Ուելդանովը չի ընդունել մեղադրանքը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---