Հայաստանի հավաքականը նահանջել է ՖԻՖԱ-ի հունիսյան վարկանիշում՝ 68-րդն է

Հայաստանի հավաքականը նահանջել է ՖԻՖԱ-ի հունիսյան վարկանիշում՝ 68-րդն է

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նահանջել է մեկ հորիզոնականով և զբաղեցնում է 68-րդ հորիզոնականը հունիսի 1-ին հրապարակված ՖԻՖԱ-ի վարկանիշում:

Աշխարհի առաջնության ընտրական փուլում հայկական հավաքականի մրցակիցները զբաղեցրել են հետևյալ տեղերը՝ Լեհաստանը 10-րդն է, Ռումինիան՝ 46-րդը, Դանիան՝ 51-րդը, Չերնոգորիան՝ 52-րդն է, Ղազախստանը՝ 100-րդը:

Վարկանիշի առաջին տասնյակում են Բրազիլիան, Արգենտինան, Գերմանիան, Չիլին, Կոլումբիան, Ֆրանսիան, Բելգիան, Պորտուգալիան, Շվեյցարիան, Իսպանիան:

Ընտրական փուլի 5 տուրից հետո Հայաստանը 6 միավորով կիսում է 4-5-րդ տեղերը Ռումինիայի հավաքականի հետ ընտրական խմբում: Խմբի առաջատարն է Լեհաստանը 13 միավորով: Չերնոգորիայի և Դանիայի հավաքականները 7-ական միավոր են հավաքել, վերջին տեղում Ղազախստանն է 2 միավորով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---