Գերմանիայի ԱԳ նախարար. Գերմանական զորախմբի դուրսբերումը Թուրքիայից այլընտրանք չունի 6 հունիսի 2017 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Գերմանացի և թուրք դիվանագետները չեն կարողացել համաձայնության գալ «Ինջիրլիք» ավիաբազայի հարցում: Այդ մասին Անկարայում հայտարարել է ԳԴՀ ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը իր թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ավարտին: Գաբրիելը Անկարա էր ժամանել հունիսի 5-ին ավիաբազայի շուրջ ծագած տարաձայնությունները հարթելու վերջին փորձը նախաձեռնելով, սակայն նրա առաքելությունը հաջող ավարտ չունեցավ: «Իմ թուրք պաշտոնակիցն ասաց, որ ներկա իրավիճակում Անկարան չի կարող հավանություն տալ գերմանացի պատգամավորների այցերին «Ինջիրլիք», ինչ բնույթի էլ լինեն այցերը, ելնելով ներքաղաքական նկատառումներից»,-ասել է Գաբրիելը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո: Ուստի, ըստ գերմանացի նախարարի, Բեռլինն «այլ ելք չունի» և պետք է դուրս բերի զորամասը թուրքական ռազմակայանից: «Խնդրում եմ հասկանալ, որ մենք, կրկին ներքաղաքական նկատառումներից ելնելով, ստիպված կլինենք հեռանալ «Ինջիրլիքից», քանի որ մեր պատգամավորներն իրավունք ունեն ցանկացած պահի այցելելու բունդեսվերի ցանկացած զորամաս»: Ըստ Գաբրիելի, վերջնական որոշումը պետք է կայացվի Բունդեսթագում քվեարկության արդյունքում: Զորքերի դուրս բերման գործընթացը կարող է մեկնարկել «այս կամ հաջորդ շաբաթվանից»: Այժմ «Ինջիրլիքում» կա 260 գերմանացի զինվորական, Panavia Tornado 6 մարտական ինքնաթիռ և Airbus A310-ի բազայով 1 լիցքավորող ինքնաթիռ, հայտնում է ՌԲԿ-ն: Գաբրիելը պետք է հանդիպեր նաև Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ, սակայն հանդիպումը չեղարկվեց թուրքական կողմի նախաձեռնությամբ: Մայիսի 15-ին հայտնի դարձավ, որ Թուրքիան տեղեկացրել է Գերմանիայի ԱԳՆ-ին, որ չի թույլատրի գերմանացի պատգամավորների այցը «Ինջիրլիք» ռազմակայան: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը: Դրան հաջորդեց կանցլեր Մերկելի հայտարարությունն այն մասին, որ Գերմանիան կշարունակի այլընտրանք որոնել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |