Թուրքիան զորախումբ կտեղակայի Կատարում

Թուրքիան զորախումբ կտեղակայի Կատարում

PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանը օրենք է ընդունել, որով թույլատրվում է թուրք զինծառայողների տեղակայում Կատարում և համագործակցություն այդ երկրի ոստիկանության ուսուցման գործում:

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը հաստատել էր, որ Անկարան և Դոհան մտադիր են թուրքական ռազմակայն բացել Կատարում: Թուրք զինծառայողների տեղակայումը Կատարում կիրականացվի երկու երկրների գործակցության մասին համաձայնագրի հիման վրա, որը ստորագրվել է 2015-ին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հունիսին 5-ին արաբական մի շարք պետություններ Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ն ու Եմենը խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ: Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց, որ իր երկիրը կողմ չէ Կատարի մեկուսացմանը և կշարունակի զարգացնել հարաբերությունները վերջինիս հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---