ՀՀ-ն կարող է գործակցել «Ռուսական ավտոբուսներ» ընկերության հետ

ՀՀ-ն կարող է գործակցել «Ռուսական ավտոբուսներ» ընկերության հետ

PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հունիսի 9-ին ընդունել է «Գազ» խմբի «Ռուսական ավտոբուսներ» ընկերության տնօրեն Դմիտրի Պիժիկովին։

Ներկայացնելով ընկերության գործունեությունը, արտադրանքը և ծառայությունների շրջանակները՝ Պիժիկովն ընդգծել է, որ թողարկում են նաև ճանապարհաշինական տեխնիկա, տարբեր տիպի և տեղատարողությամբ ավտոբուսներ, այդ թվում՝ նաև այնպիսիք, որոնք հարմարեցված են հենաշարժական խնդիրներ ունեցող ուղևորների պահանջներին։

Նա հույս է հայտնել առաջիկայում որոշակի ուղղություններով համագործակցության եզրեր կգտնվեն։

Մարտիրոսյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության համար շահավետ լուծման տարբերակները և նշել է, որ հետաքրքիր և փոխշահավետ մոտեցումների դեպքում պատրաստ են համագործակցել։

Նա առաջարկել է ուսումնասիրել Հայաստանի տրանսպորտային համակարգի առանձնահատկությունները, որից հետո քննարկել երկկողմ համագործակցության հնարավոր ձևաչափը։

«Ռուսական ավտոբուսներ» ընկերությունը ստեղծվել է 200-ին: 2005-ին ներառվել է «ԳԱԶ Գրուպ» ընկերության մեջ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---