Պուտին. ԻՊ-ն Կենտրոնական Ասիան ապակայունացնելու ծրագիր է պատրաստում

Պուտին. ԻՊ-ն Կենտրոնական Ասիան ապակայունացնելու ծրագիր է պատրաստում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ահաբեկչական «Իսլամական պետությունը» Կենտրոնական Ասիայի երկրների և ՌԴ հարավային շրջանների ապակայունացման ծրագիր է պատրաստում: Նա հավելել է, որ Պետերբուրգում իրականացված ահաբեկչությունը հաստատել է, որ այդ կազմակերպության օղակները կան ՇՀԿ երկրներում:

«Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրներում ստեղծվել են և գործում են ԻՊ-ականների ընդհատակյա ենթախմբեր: Ըստ հայտնի տեղեկության, ԻՊ-ն Կենտրոնական Ասիայի և ՌԴ հարավային շրջանների ապակայունացման նոր ծրագիր է մշակում»,-ասել է Պուտինն Աստանայում՝ ՇՀԿ անդամ երկրների ղեկավարների նիստում:

«Հարկավոր է սերտացնել ՇՀԿ հատուկ ծառայությունների համակարգումը, այդ թվում տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցների գծով»,-ասել է Պուտինը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյի կապույտ գծում պայթյուն է որոտացել, որի հետևանքով 14 մարդ է զոհվել: ՌԴ Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Ալեքսանդր Կուրեննոյը հայտարարել է, որ պայթյունը Պետերբուրգի մետրոպոլիտենում ահաբեկչական գործողություն էր:Ահաբեկիչներին աջակցելու մեղադրանքով 6 անձ է ձերբակալվել: Պայթուցիկ սարքը մետրոյում գործի է դրել մահապարտ ահաբեկիչը: Ըստ նախնական տվյալների, մահապարտը Միջին Ասիայի 23-ամյա բնակիչ էր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---