ՀՀ կժամանի Էստոնիայի ԱԳ նախարարը

ՀՀ կժամանի Էստոնիայի ԱԳ նախարարը

PanARMENIAN.Net - Հունիսի 13-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերը:

Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը և վարչապետ Կարեն Կարապետյանը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հունիսի 13-ին կկայանան Հայաստանի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը:

Սվեն Միկսերի այցը տարածաշրջանային է: Նա հունիսի 12-ին կլինի Բաքվում, որտեղ նրան կընդունեն այդ երկրի վարչապետ Արթուր Ռասիզադեն, ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը և այլ պաշտոնատար անձինք:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---