Norway Chess. Լևոն Արոնյանը հաղթել է Կրամնիկին

Norway Chess. Լևոն Արոնյանը հաղթել է Կրամնիկին

PanARMENIAN.Net - Ստավանգերում ընթացող Norway Chess գերհզոր մրցաշարի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթել է աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկին: Այս հաղթանակիշնորհիվ հայկական շախմատի առաջատարը 4 միավորով բարձրացել է առաջին տեղը:

Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, սպիտակներով խաղացող Արոնյանը պարտիայի հենց սկզբից գործել է շատ վստահ և արդեն 21-րդ քայլում ստացել որոշիչ առավելություն, սակայն Կրամնիկն ընդունել է իր պարտությունը միայն 34-րդ քայլին:

6-րդ տուրում Մագնուս Կարլսենը ոչ-ոքի է խաղացել Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: Նակամուրա – Կարյակին և Գիրի – Սո պարտիաներն ավարտվել են խաղաղ ելքով, իսկ Վիշվանաթան Անանդը հաղթել է Ֆաբիանո Կարուանային:

Մրցաշարային դրությունը 6-րդ տուրից հետո. Արոնյան, Նակամուրա՝ 4-ական միավոր, Կարյակին, Կրամնիկ, Գիրի, Սո՝ 3-ական, Կարլսեն, Կարուանա, Վաշյե-Լագրավ, Անանդ՝ 2.5-ական:

Մրցաշարի հինգերորդ տուրում Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Ֆրանսիայի ներկայացուցիչ Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:Կրամնիկ – Նակամուրա, Կարյակին – Կարուանա, Կարլսեն – Գիրի, Անանդ – Սո պարտիաները ևս ոչ ոքին են ավարտվել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---