Փաշինյանը հանդիպել է Անդրիաս Ղուկասյանին քրեակատարողական հիմնարկում

Փաշինյանը հանդիպել է Անդրիաս Ղուկասյանին քրեակատարողական հիմնարկում

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի ԵԼՔ դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ հանդիպել է «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանին:

«ԵԼՔ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հետ երեկ այցելեցի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ հանդիպում ունեցանք Անդրիաս Ղուկասյանի, նույն գործով կալանավորված Դավիթ Հովհաննիսյանի և սարիթաղցիների գործով կալանավորված Էդուարդ Զեյթունյանի հետ»,-գրել է պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում:

2016 թվականի հուլիսի 31-ին Անդրիաս Ղուկասյանը կալանավորվեց Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով և անազատության մեջ է գտնվում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---