Սահակաշվիլիի թիմակից. Պորոշենկոն մտադիր է Վրաստանին հանձնել նախկին նախագահին

Սահակաշվիլիի թիմակից. Պորոշենկոն մտադիր է Վրաստանին հանձնել նախկին նախագահին

PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն վաղուց է ակտիվ բանակցություններ վարում Վրաստանի նախկին վարչապետ, ազդեցիկ գործարար Բիձինա Իվանիշվիլիի հետ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին այդ երկրին արտահանձնելու շուրջ: Այդ մասին հեռուստաեթերում հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ, իսկ այժմ Սահակաշվիլիի կուսակից Դավիթ Սակվարելիձեն:

«Բոլոր ալիքներով ասում են, որ եթե Սահակաշվիլին իր ընդդիմադիր քաղաքական գործունեությունը չկասեցնի, նրան Վրաստան կարտահանձնեն»,-ասել է նա, հայտնում է Lenta.ru-ն ZIK-ի վրա հղումով:

Ըստ նրա, Պորոշենկոն հենց սկզբից այնքան էլ չէր ուզում Սահակաշվիլիի մուտքն արտոնել Ուկրաինայի քաղաքականություն, քանի որ «չէր ցանկանում զայրացնել Պուտինին և զգուշանում էր Սահակաշվիլիի վայելած աջակցությունից»:

Սակվարելիձեն նշել է, որ երբ Վրաստանի նախկին նախագահը Ուկրաինա ժամանեց, նա դեմ չէր լինի գլխավորելու երկրի հակակոռուպցիոն բյուրոն: Սակայն դա իրարանցում առաջացրեց քաղաքական վերնախավում և Պորոշենկոն Սահակաշվիլիին Օդեսա ուղարկեց, որտեղ նա շուտով նահանգապետ դարձավ:

Հունիսի 2-ին Սահակաշվիլին հայտարարեց, որ իր նպատակն է իշխանափոխությունն Ուկրաինայում և որ իր առճակատումը Պորոշենկոյի հետ վերջինիս համար վատ ավարտ կունենա: Սահակաշվիլին Օդեսայի նահանգապետ է եղել 2015-ի մայիսից 2016-ի նոյեմբերը, երբ հրաժարական ներկայացրեց: 2004-2013թթ. Սահակաշվիլին եղել է Վրաստանի նախագահը, որտեղ այժմ նրա դեմ մի քանի քրեական գործ կա հարուցված:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---