Ամերիկացիների 58%-ը դժգոհ է Թրամփից

Ամերիկացիների 58%-ը դժգոհ է Թրամփից

PanARMENIAN.Net - Ամերիկացիների 58%-ը դժգոհ է Դոնալդ Թրամփի աշխատանքից ԱՄՆ նախագահի պաշտոնում: Սոցհարցման այդպիսի տվյալներ է բերում Gallup International-ը: Նրա գործունեությանը հավանություն է տալիս հարցման մասնակիցների միայն 36%-ը: Նշվում է, որ դժգոհության վարկանիշն ավելացել է մեկ կետով և հասել է առավելագույն ցուցանիշի, գրում է Lenta.ru-ն:

Ընդհանուր առմամբ Թրամփից դժգոհության մակարդակը 40%-ից ցածր չի եղել:

Ինչպես հայտնում է Gallup International-ը, Դոնալդ Թրամփը ԱՄՆ միակ նախագահ է, որից դժգոհության մակարդակը հասել է 58 տոկոսի նախագահության առաջին 6 ամսում: Բիլ Քլինթոնին նույն շրջանում սատարում էր 51 տոկոսը, Բարաք Օբամային՝ 64 տոկոսը, Ջորջ Բուշ կրտսերին՝ 62 տոկոսը:

Հարցմանը մասնակցել է 1.500 մարդ: Ապրիլին The Washington Post-ի և ABC News-ի համատեղ հարցումը ցույց է տվել որ նախագահության 100 օրից հետո Դոնալդ Թրամփը ԱՄՆ պատմության մեջ ամենաքիչ աջակցություն վայելող նախագահներից է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---