Լոնդոնում հրդեհից 6 մարդ է զոհվել

Լոնդոնում հրդեհից 6 մարդ է զոհվել

PanARMENIAN.Net - Առնվազն 6 մարդ է զոհվել Լոնդոնում բազմաբնակարան շենքում բռնկված հրդեհի հետևանքով: Մինչդեռ զոհերի քանակը վերջնական չէ:

Ականատեսները հայտնում են, որ տեսել են, թե ինչպես են մարդիկ նետվում պատուհաններից՝ փորձելով փրկվել:

Պատահարի վայրում աշխատում են հրշեջները: Ըստ նրանց, 27-հարկանի շենքի փլուզման վտանգ չկա: Լոնդոնի իշխանությունները խոստովանում են, որ տեղեկություն չունեն, թե դեռևս քանի մարդ կարող է լինել շենքում: Սոցցանցերում հայտնվում են տասնյակ հաղորդագրություններ լոնդոնցիներից, որոնք փորձում են գտնել իրենց մերձավորներին:

Տասնյակ մարդիկ տարհանվել են շենքից, որը բռնկվել է հունիսի լույս 13-ի գիշերը: Բրիտանական ԶԼՄ-ները հայտնում են, որ բռնկումը սկսվել է ստորին հարկերից մեկում, իսկ հետո կրակն արագ տարածվել է:

Yahoo News-ը նշել է, որ բնակիչները նախկինում բողոքել են բնակության վտանգավոր պայմաններից: Մասնավորապես, 2014-ին նրանք դիմել են հրշեջ ծառայություն շենքում կատարված վերանորոգման կապակցությամբ: Մարդիկ ուշադրություն էին հրավիրել այն հանգամանքին, որ շենքը միայն մեկ մուտք ունի և բռնկման դեպքում հրշեջներին դժվար կլինի ներս մտնել:

Բացի այդ, բնակիչները կարծում են, որ կրակը շատ արագ է տարածվել արտաքին հարդարման համար օգտագործված պլաստիկի մեծ քանակության պատճառով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---