ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկությունը հավասարակշռված եւ փոխզիջումային փաստաթուղթ է 7 դեկտեմբերի 2007 - 18:23 AMT PanARMENIAN.Net - «Մենք շարունակում ենք աշխատել Լեռնային Ղարաբաղի կարգավորման ուղղությամբ: Այո, կլինեն ընտրություններ, սակայն մենք դրանք չենք կապում բանակցային գործընթացի հետ»,- հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շուտով նորից կայցելեն տարածաշրջան. դա կլինի դեկտեմբերի վերջում կամ էլ հունվարին, եւ նորից բանակցություններ են տարվելու: «Իհարկե, ընտրությունների ընթացքում ողջ ուշադրությունը կկենտրոնանա ընտրական գործընթացի վրա, եւ մենք կկարողանանք կարգավորմանը նույնքան ժամանակ հատկացնել, որքան առաջ: Այնուամենայնիվ, բանակցությունները շարունակվելու են»,- նշել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:Պատասխանելով այն հարցին` արդյոք կարող է Հայաստանի դիրքորոշման վրա ազդել կառավարության փոփոխությունը երկրում, Վարդան Օսկանյանը հայտարարել է. «Ես հուսով եմ, դա տեղի չի ունենա: Այդ պատճառով, համանախագահները ցանկանում են, որպեսզի Հայաստանում եւ աշխարհում տեղյակ լինեն` ինչպիսի հիմնային սկզբունքներ կան փաստաթղթում, որպեսզի ով էլ ընտրվի Հայաստանում ընտրությունների արդյունքում, երկիրը շարունակի մնալ եւ գործել նույն դիրքորոշման տեսանկյունից»: «Մենք պետք է շարունակենք աշխատել այդ փաստաթղթի հիմքով: Նա շատ մանրակրկիտորեն է պատրաստվել, դա հավասարակշռված եւ շատ փոխզիջումային փաստաթուղթ է: Մենք պետք է վստահ լինենք, որ այն բանից, թե ով կհաղթի Ադրբեջանի եւ Հայաստանի առաջիկա ընտրություններում դիրքորոշումը չի փոխվի»,- հավելել է Վարդան Օսկանյանը ԱՊԱ-ին տված հարցազրույցում: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |