Սուսերամարտիկ Էմմա Պողոսովան կմասնակցի միջազգային հավաքի Գերմանիայում

Սուսերամարտիկ Էմմա Պողոսովան կմասնակցի միջազգային հավաքի Գերմանիայում

PanARMENIAN.Net - Սուսերամարտի միջազգային ֆեդերացիան աշխարհի առաջնությունից առաջ ուսումնամարզական հավաք է կազմակերպել Գերմանիայի Լայպցիգ քաղաքում: Հայաստանից հավաքին մասնակցելու է Էմմա Պողոսովան:

«Միջազգային ֆեդերացիան մեկ մարզիկի է հրավիրել Հայաստանից: Մեր ֆեդերացիան որոշեց, որ Լայպցիգ կմեկնի Էմման, քանի որ նա ունեցել է ամենաբարձր արդյունքը: Տասն օրերի ընթացքում Պողոսովան հնարավորություն կունենա մարզվել բարձրակարգ մարզիչների ղեկավարությամբ, մրցել լավագույն սուսերամարտիկների հետ»,- նշել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը:

Միջազգային ուսումնամարզական հավաքից անմիջապես հետո Էմմա Պողոսովան հուլիսի 19-26-ը նույն քաղաքում կմասնակցի աշխարհի առաջնությանը, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Ապրիլի 5-ին Էմմա Պողոսովան Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում անցկացված սուսերամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում գրավել է 5-րդ տեղը: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, որ հայ սուսերամարտիկը տեղ է զբաղեցնում աշխարհի երիտասարդ ուժեղագույն խոցասուսերակիրների լավագույն ութնյակում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---