Արոնյանը մասնակցելու է Grand Chess Tour-ի երկրորդ փուլին

Արոնյանը մասնակցելու է Grand Chess Tour-ի երկրորդ փուլին

PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հունիսի 28-ից հուլիսի 2-ը Բելգիայի Լյովեն քաղաքում կմասնակցի Grand Chess Tour-ի երկրորդ փուլին:

Տասը գրոսմայստեր կխաղա արագ շախմատի մեկ և կայծակնային շախմատի երկու շրջան, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Մասնակիցների կազմը. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Ուեսլի Սո (ԱՄՆ), Վլադիմիր Կրամնիկ (ՌԴ), Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա), Լևոն Արոնյան (Հայաստան), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Անիշ Գիրի (Նիդեռլանդներ), Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա), Յան Նեպոմնյաշչի (ՌԴ), Բաադուր Ջոբավա (Վրաստան):

Հունիսի 17-ին Լևոն Արոնյանի տպավորիչ հաղթանակով է ավարտվել Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում կայացած Norway Chess մրցաշարը:

Ավելի վաղ՝ 2017-ի ապրիլին, Լևոն Արոնյանը Grenke Chess Classic 2017-ի չեմպիոն է դարձել: Գերմրցաշարում Արոնյանը 4 անընդմեջ հաղթանակ էր տարել ու զբաղեցրել առաջին հորիզոնականը ժամանակից շուտ:

Կարդացեք նաև՝ Արոնյանը 3 տեղով բարելավել է դիրքը համաշխարհային վարկանիշում

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---