Հայաստանը կարող է դուրս գալ ԵՍԶՈՒՊ-ից միայն եթե հարեւան երկրները վերանայեն իրենց մասնակցությունը փաստաթղթին

PanARMENIAN.Net - ԵՍԶՈՒՊ-ից դուրս գալու Ռուսաստանի որոշումը 90-ական թվականներին Ռուսաստանի ղեկավարության կատարած սխալները շտկելու կոպիտ փորձ է: Այդ մասին դեկտեմբերի 13-ին կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ի անընդմեջ ընդլայնումը, մի շարք նախկին խորհրդային հանրապետությունների այդ դաշինքին անդամակցելու բուռն ցանկությունը պետք է մտավախություն առաջացնեն ռուսական կողմի մոտ: Սակայն, ըստ փոխխոսնակի, Ռուսաստանի ղեկավարության այս քայլը չի նպաստի արեւմտյան գործընկերների վստահության ավելացմանը Ռուսաստանի հանդեպ: Միեւնույն ժամանակ դա չպետք է նաեւ առանձնակի մտավախություն առաջացնի, քանի որ, օրինակ, Ռուսաստանի ռազմական դոկտրինում չկան որեւէ ագրեսիվ ծրագրեր, նշել է Հովհաննիսյանը: Մեկնաբանելով այն հարցը, թե հնարավոր է արդյոք որ Հայաստանը եւս հետեւի Ռուսաստանի օրինակին ԵՍԶՈՒՊ-ի հարցում` Վ.Հովհաննիսյանը նշել է, որ նման քայլը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Հայաստանի անմիջական հարեւանները տարածաշրջանում եւս վերանայեն իրենց մասնակցությունն այդ փաստաթղթին: Միեւնույն ժամանակ, նշել է փոխխոսնակը, Հայաստանի հարեւաններից մեկը` Ադրբեջանը երբեք չի սահմանափակել իրեն եւ չի սահմանափակում սպառազինություն ձեռք բերելու հարցում, խախտելով ԵՍԶՈՒՊ-ի սկզբունքները:



Ընթացիկ տարվա դեկտեմբերի 12-ից դադարեցվել է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի (ԵՍԶՈՒՊ) եւ նրա հետ կապված բոլոր փաստաթղթերի կատարմանն ուղղված Ռուսաստանի գործունեությունը: Ռուսաստանը այդ շրջանում չի կատարի սովորական սպառազինության քանակի սահմանափակումները, այդ թվում ֆլանգային: Հետագայում սպառազինության եւ տեխնիկայի իրական քանակն ու տեղաբաշխումը կախված կլինեն կոնկրետ ռազմա-քաղաքական իրավիճակից, հաղորդում է «Ռեգնումը»:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---